ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2017 թվականի N 1465-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 692-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատողների թվաքանակը սահմանելու մասին» N 692-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. նոյեմբերի 24
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
նոյեմբերի 23-ի N 1465-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
հուլիսի 3-ի N 692-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ
ՀՀ արտաքին գործերի
նախարարություն Աշխատողների
առավելագույն թվաքանակը որից` ղեկավարի տեղակալներ
ընդամենը այդ թվում`
առաջին տեղակալ
Նախարարության աշխատակազմ 309 5 -
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 281 5 -
«Պետական արարողակարգի
ծառայություն» գործակալություն 28 2 -
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան