«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 նոյեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 11017452
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 նոյեմբերի 2017 թ. N 1318-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 29-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ և 30-րդ հոդվածի 6-րդ մասերի պահանջներով`
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հունվարի 26-ի «ՀՀ պետական համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները հաստատելու մասին» N 29-Ն հրամանի հավելվածներ 1-ը և 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածներ NN 1-ի և 2-ի։
Լ. Մկրտչյան
Հավելված N 1
ՀՀ կրթության և գիտության նախարարի
2017 թվականի նոյեմբերի 16-ի
N 1318-Ն հրամանի
«Հավելված 1
ՀՀ ԿԳ նախարարի
26 հունվարի 2007 թ.
N 29-Ն հրամանի
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ
N Պաշտոնի անվանումը Հաստիքային միավորների քանակը՝ կախված խմբերի թվից
1 խումբ 2 խումբ 3 խումբ 4 խումբ 5 խումբ 6 խումբ 7 խումբ 8 խումբ 9 խումբ 10 խումբ 11 խումբ 12 խումբ
1. Տնօրեն 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 1
2. Մեթոդիստ ուս.գծով
տնօրենի տեղակալ 0.25 0.25 0.5 1 1 1 1 1 1 1,25 1,25 1,25
3. Բուժքույր 0.5 0.5 0.75 0.75 1 1 1 1 1 1 1 1
4. Գլխ. հաշվապահ 0.5 0,5 0,5 0.5 1 1 1 1 1 1 1 1
6. Տնտեսվար 0.25 0.5 0.5 0.5 0.5 0.5 1 1 1 1 1 1
7. Պահեստապետ - - - - 0,5 0,5 0,5 0,5 0,5 0,51 0,5 0,5
8. Գործավար - - - - 0.25 0.25 0.5 0.5 0.5 1 1 1
9. Շեֆ խոհարար - - - - - - - -- - 1 1 1
10. Խոհարար 1 1 1 1 1 1 2 2 2 2 2 2
11. Խոհարարի օգնական 0.5 0.5 0.5 1 1 1 1 1 1 1 1 1
12. Օժանդակ բանվոր 0.25 0,5 0,5 0,5 0,5 0.5 1 1 1 2 2 2
14. Դերձակ - 0.25 0.25 0.25 0.25 0.25 0.25 0.25 0.25 0.25 0.25 0.25
15. Լվացարար (շուրջօրյա
հաճախում ունեցող
մանկապարտեզում) - 0,75 1 1 1,5 2 2,25 2,5 2,5 2,5 3 3
16. Լվացարար - 0.25 0.25 0.25 0.25 0.25 0.25 0.25 0.25 0.25 0.25 0.25
17. Հավաքարար 0.5 0.5 0.5 0.5 0,5 0,5 0,5 1 1 1 1 1
18. Ինքնուրույն կենտրոնական ջեռուցում (ջրի, գազի, գոլորշու) ունեցող մանկապարտեզներում ջեռուցման սեզոնում սահմանվում է հնոցապանի հաստիք, յուրաքանչյուր հերթափոխի համար մեկ դրույքի հաշվով: Հնոցապանների ընդհանուր թվից մեկ միավոր սահմանվում է ամբողջ տարվա համար:
19. Կենտրոնացված ջերմամատակարարման (ՋԷԿ) դեպքում ջերմային կետ կամ էլևատոր ունեցող մանկապարտեզներում սահմանվում է փականագործ-էլեկտրամոնտյորի մեկ հաստիք, իսկ բոյլերի և պոմպի դեպքում, երբ պահանջվում է շուրջօրյա հերթապահություն, սահմանվում է փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք, յուրաքանչյուր հերթափոխի համար մեկ միավորի հաշվով:
20. Սառնարանային սարքավորում, էլեկտրասալիկ և այլ էլեկտրական ջեռուցման սարքավորումների առկայության դեպքում 4 և ավելի խումբ ունեցող մանկապարտեզներում (եթե հաստիքներում չի նախատեսված փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք) սահմանվում է 0,5 միավոր փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք:
21. Ինքնուրույն շենք և երկու և ավելի խումբ ունեցող մանկապարտեզներում սահմանվում է դռնապանի հաստիք. դռնապանի հաստիքը սահմանվում է մաքրման ենթակա 1000-2000մ.2 տարածության համար` 1 միավոր:
22. Մրգի այգի կամ դեկորատիվ տնկիներ ունեցող 1,5 հա մակերեսից ոչ պակաս դեկորատիվ բուսականությամբ հողամաս ունեցող մանկապարտեզներում սահմանվում է այգեպանի հաստիք՝ 1 միավոր՝ յուրաքանչյուր 1.5 հա մակերեսի համար:
23. Պահակի հաստիքը սահմանվում է օրենքով սահմանված կարգով:
24. Ավտովարորդի հաստիքային 1 միավոր կարող է սահմանվել ավտոտրանսպորտի առկայության դեպքում։
25. Երաժշտական ղեկավար (երաժշտության դաստիարակ) մանկապարտեզի՝ 2 տարեկան և ավագ հասակի երեխաների յուրաքանչյուր խմբին 0,25 դրույք։
26. Ֆիզկուլտուրայի հրահանգիչ մանկապարտեզի՝ 4 տարեկան և ավագ նախադպրոցական հասակի երեխաների յուրաքանչյուր խմբին՝ 0,25 դրույք։
27. Լողի մարզիչի հաստիք (լողավազանի առկայության դեպքում) մանկապարտեզի՝ 4 տարեկան և ավագ նախադպրոցական հասակի երեխաների յուրաքանչյուր երկու խմբի համար՝ 0,25 դրույք։
28. Պարուսույց՝ պարի խմբավար (հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի առկայության դեպքում) մանկապարտեզի՝ 4 տարեկան և ավագ նախադպրոցական հասակի երեխաների յուրաքանչյուր խմբին՝ 0,25 դրույք։
29. Մանկապարտեզներում, որտեղ տարիքային խմբերում ընդգրկված են նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, հիմնադրի կողմից սահմանվում է լրացուցիչ` հատուկ մանկավարժ(ներ)ի (սուրդոմանկավարժ, լոգոպեդ, հոգեբան և այլն) մինչև 2 միավոր հաստիք:
30. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում պետք է սահմանվեն արձակուրդում գտնվող աշխատակիցների փոխարինողների հաստիքներ՝ պայմանագրային կարգով՝ փոխարինող անձանց վճարման համար նախատեսված հատկացումների սահմաններում։
31. Սույն հավելվածով սահմանված հաստիքային միավորները պարտադիր նվազագույնն են: Հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի առկայության դեպքում կարող են տրամադրվել լրացուցիչ հաստիքներ:
ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԹԻՎԸ 1 ԽՄԲԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ
N Նախադպրոցական խմբեր
Պաշտոնի անվանումը 6-օրյա աշխատանքային շաբաթի դեպքում 5-օրյա աշխատանքային շաբաթի դեպքում
8 ժամ 9 ժամ
10
ժամ 12
ժամ 24
ժամ 8 ժամ 9 ժամ
10,5 ժամ 12 ժամ 24 ժամ
1. Դաստիարակ 1,17 1,5
1,67 2 2,2 1,12 1,25
1,55 2 2
2. դաստիարակի օգնական 1 1,25
1,25 1,5 1,5 1 1,1
1,15 1,25 1,5
3. Մսուրային խմբեր
(Վաղ տարիքի առաջին, երկրորդ, կրտսեր տարիքի առաջին խմբեր)
դաստիարակ
դաստիարակի օգնական 8 ժամ 9 ժամ
1,4, 1,5
1,3, 1,33
10,5
ժամ
1,67
1,45
12
ժամ
2
1,75 24
ժամ
3.6
2,75 8 ժամ 9 ժամ
1,12 1,25
1 1,1
10,5
1,55
1,3 12 ժամ
2
1,5 24 ժամ
3
2,5
»:
Հավելված N 2
ՀՀ կրթության և գիտության նախարարի
2017 թվականի նոյեմբերի 16-ի
N 1318-Ն հրամանի
«Հավելված 2
ՀՀ ԿԳ նախարարի
26 հունվարի 2007 թ.
N 29-Ն հրամանի
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ԽՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ
ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ
ԹԻՎԸ
1. Ընդհանուր նշանակության նախադպրոցական հաստատություններում(մանկապարտեզներում, որտեղ իրականացվում են նախադպրոցական կրթական ծրագրեր և ապահովվում է երեխաների խնամքը)
մինչև 1 տարեկան
1-ից 3 տարեկան
3-ից 6 տարեկան 10-15
15-20
25-30
2. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ֆիզիկական և հոգեկան զարգացման շտկողական աշխատանքների կարիք ունեցող) երեխաների թվի ծանրաբեռնվածության առավելագույն խտությունը սահմանվում է՝
մինչև 1 տարեկան
1-ից 3 տարեկան
3-ից 6 տարեկան
1 երեխա
մինչև 2 երեխա
մինչև 3 երեխա
3. Թույլատրվում է ազգային փոքրամասնության երեխաներով խմբերի գործարկումը թերկոմպլեկտավորված համակազմի խտությամբ։ 8-10
4. Ելնելով տեղական պայմաններից և առանձնահատկություններից, հիմնադրի կողմից կարող են սահմանվել երաշխավորվածից ցածր խտությամբ խմբեր՝ հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի առկայության դեպքում։
5. Թույլատրվում է սահմանամերձ գոտում, գյուղական, բարձրադիր և հեռավոր վայրերում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից խմբերի համալրման կարգում կիրառել տարբերակված մոտեցում` ելնելով բնակչության պահանջարկի հաշվարկից և համայնքի բյուջեի հնարավորություններից:»: