Անցնել բովանդակությանը

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի ԹԻՎ 2-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 նոյեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 11217460

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

22 նոյեմբերի 2017 թ.

ք. Երևան Թիվ 7-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի ԹԻՎ 2-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2016 թվականի մարտի 15-ի «Վարչական ակտի կատարման կարգի և չկատարման իրավական հետևանքների մասին հուշաթերթիկի ձևը սահմանելու մասին» թիվ 2-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Ոստիկանության գեներալ-գնդապետ Վ. Գասպարյան

Հավելված

ՀՀ ոստիկանության պետի

2017 թվականի նոյեմբերի 22-ի

N 7-Ն հրամանի

«Հավելված

ՀՀ ոստիկանության պետի

2016 թվականի մարտի 15-ի

N 2-Ն հրամանի

ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հարգելի ________________________________________________________

անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները

Տեղեկացնում ենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝

- խախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում.

- եթե սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելու օրվանից հետո՝ երեսնօրյա ժամկետում, անձը դիմում է ոստիկանություն տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով, ապա վճարումը համարվում է տարաժամկետված դիմումի մեջ նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 6 ամիս:

Տուգանքը կարող եք վճարել որոշման մեջ նշված 900013150058 հաշվեհամարին:

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ որոշմամբ նշանակված տուգանքը սահմանված կարգով և ժամկետներում չվճարելու դեպքում Ձեզ Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) կմերժվի, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած կճանաչվի, կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն կարգելվի՝ որոշումն անբողոքարկելի դառնալու օրվանից մեկ տարի ժամկետով:

Որոշումն անբողոքարկելի է դառնում դրանում նշված բողոքարկման ժամկետի ավարտից հետո:»։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։