Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2017-11-25-ից մինչև 2018-08-31։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-08-31Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մարտի 2011 թվականի N 252-Ա

«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1694-Ն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետը`

Հաստատել «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. մարտի 29

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2011 թվականի

մարտի 29-ի N 252-Ա որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

Դ. Տոնոյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

Դ. Կարապետյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

Ա. Հովակիմյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Խ. Հակոբյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Է. Տարասյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

Ս. Հովհաննիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Ա. Ղուլարյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Գ. Հայրապետյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար

Մ. Ղազարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն

Ա. Խաչիկյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ

Ա. Դավթյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ

Ա. Սողոմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ

Մ. Երանոսյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության պետի խորհրդատու

Մ. Գևորգյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Հ. Մաթևոսյան - «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն

Հ. Հարությունյան - ՀՀ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության և էկոլոգիական անվտանգության ապահովման բաժնի պետ

Ա. Բոշնաղյան - ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ներքին անվտանգության վարչության պետական, հասարակական անվտանգության և արտակարգ իրավիճակների բաժնի փորձագետների խմբի ղեկավար (համաձայնությամբ)

(հավելվածը խմբ. 18.07.14 N 668-Ա, 23.08.17 N 939-Ա, փոփ. 24.11.17 N 1368-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։