Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-08-13։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 7. Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

գործել է մինչև 2022-08-13Բացել ARLIS-ում

Հոդված 7. Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության քաղաքականությունը, այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղապահ կամ ռազմական գործողությունների մասնակցության մասին.

2) հայտարարում է ռազմական դրություն, ինչպես նաև ընդհանուր կամ մասնակի զորահավաք.

3) որոշումներ է կայացնում զորահավաքային զորակոչ անցկացնելու, ինչպես նաև զինված ուժերի կիրառման պլանը գործողության մեջ դնելու միջոցով կամ այլ եղանակով զինված ուժերի կիրառման մասին.

4) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով առաջարկություն է ներկայացնում պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում լուծում է պատերազմ հայտարարելու հարցը.

5) ծրագրում և ապահովում է ռազմական ուսուցման և ռազմական գիտության զարգացումը.

6) ղեկավարում և վերահսկում է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի գործընթացը.

7) գնահատում է զորահավաքային նախապատրաստության վիճակը.

8) առաջարկություններ է ներկայացնում Հանրապետության նախագահին՝ պաշտպանության ոլորտի միջազգային պայմանագրեր կնքելու վերաբերյալ.

9) հաստատում է`

ա. զինված ուժերի կառուցվածքը և հաստիքային թվաքանակը,

բ. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրություններն ու կառուցվածքը,

գ. պաշտպանական պետական պատվերը և դրա ձևավորման կարգը,

դ. զինվորական հաշվառման, նախազորակոչային պատրաստության կարգերը, ինչպես նաև զինվորական հաշվառման մասնագիտությունների, ամրագրման ենթակա մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը,

ե. պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրելու պլանը, կարգն ու պայմանները,

զ. կազմակերպությունների հետ զորահավաքային առաջադրանքների (պատվերների) վերաբերյալ պայմանագրեր կնքելու կարգը,

է. նյութական պահուստում անհրաժեշտ ապրանքների չնվազեցվող պաշարների ստեղծման՝ ձեռքբերման, ֆինանսավորման, ամբարման, կուտակման, պահպանման, թարմացման և ապաամրագրման ծրագրերը,

ը. պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների անցկացման, զինապարտների բժշկական և զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կարգերը,

թ. զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի ֆինանսավորման կարգը,

ժ. ռազմաարդյունաբերական համալիրի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերը,

ժա. զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն ներկայացնելու կարգը,

ժբ. տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների` բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցության իրականացման կարգը.

ժգ. հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը.

10) կազմակերպում է`

ա. զորահավաքային նախապատրաստության ու զորահավաքի գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համաձայնեցված գործունեությունը, այդ ուղղությամբ ուսումնավարժական հավաքների ու պարապմունքների անցկացումը,

բ. պետության, զինված ուժերի և այլ զորքերի պահանջմունքները բավարարող զորահավաքային պլանների մշակումը,

գ. զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի գիտամեթոդական ու տեղեկատվական ապահովումը,

դ. զորահավաքի անցկացումը, զինված ուժերի, այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի փոխադրումը անհրաժեշտ մարտական պատրաստականության վիճակի, պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի,

ե. պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, տնտեսության, բնակչության կենսաապահովման, կապի և տեղեկատվության համակարգի գործունեության փոխադրումը պատերազմական ժամանակաշրջանի աշխատանքային ռեժիմի,

զ. զինված ուժերի և այլ զորքերի ֆինանսավորման, սպառազինման, բնակավորման, էներգետիկ և այլ ապահովման ոլորտներում, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանության գործընթացում պետական և տարածքային կառավարման մարմինների գործունեությունը.

11) իրականացնում է պաշտպանության ոլորտում սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

(7-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-296-Ն, լրաց. 07.10.20 ՀՕ-451-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։