Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-09-ից մինչև 2026-05-01։Բացել գործող տեքստը
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԳլուխ 3 · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 10

գործել է մինչև 2026-05-01Բացել ARLIS-ում

Հոդված 10.

Զինծառայողների կազմերը, զինվորական կոչումները և դրանց կրման ժամկետները

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում սահմանվում են զինծառայողների հետևյալ կազմերը և զինվորական կոչումները.

1) շարքային կազմ՝ «շարքային» և «եֆրեյտոր» զինվորական կոչումներով.

2) ենթասպայական կազմ, որն իր հերթին բաղկացած է՝

ա. կրտսեր ենթասպայական կազմից՝ «կրտսեր սերժանտ», «սերժանտ», «ավագ սերժանտ», «ավագ» զինվորական կոչումներով,

բ. ավագ ենթասպայական կազմից՝ «ենթասպա», «ավագ ենթասպա» զինվորական կոչումներով.

3) սպայական կազմ, որն իր հերթին բաղկացած է՝

ա. կրտսեր սպայական կազմից՝ «լեյտենանտ», «ավագ լեյտենանտ», «կապիտան» զինվորական կոչումներով,

բ. ավագ սպայական կազմից՝ «մայոր», «փոխգնդապետ» «գնդապետ» զինվորական կոչումներով,

գ. բարձրագույն սպայական կազմից՝ «գեներալ-մայոր», «գեներալ-լեյտենանտ», «գեներալ-գնդապետ», «բանակի գեներալ» զինվորական կոչումներով:

2. Զինվորական կոչումների կրման ժամկետներն են`

1) կրտսեր սերժանտ` 1 տարի.

2) սերժանտ, ավագ սերժանտ, ավագ` 2 տարի.

3) ենթասպա` 3 տարի.

4) լեյտենանտ` 2 տարի.

5) ավագ լեյտենանտ` 2 տարի.

6) կապիտան` 3 տարի.

7) մայոր` 3 տարի.

8) փոխգնդապետ` 4 տարի:

3. «Շարքային», «եֆրեյտոր», «ավագ ենթասպա», «գնդապետ» և բարձր մյուս զինվորական կոչումների կրման համար ծառայության ժամկետ չի սահմանվում:

4. Զինվորական կոչումները (բացառությամբ բարձրագույն սպայական կազմի) լինում են առաջին և հերթական: Շարքային կազմի համար առաջին զինվորական կոչում է համարվում «շարքային» զինվորական կոչումը, ենթասպայական կազմի համար՝ «կրտսեր սերժանտ» զինվորական կոչումը, սպայական կազմի համար՝ «լեյտենանտ» զինվորական կոչումը: Ենթասպայական և սպայական կազմերի (բացառությամբ բարձրագույն սպայական կազմի) մյուս զինվորական կոչումները համապատասխան կազմերում համարվում են հերթական զինվորական կոչումներ:

5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված զինվորական կոչումների կրման ժամկետը հաշվարկվում է կոչում շնորհելու օրվանից: Այդ ժամկետում ներառվում են նաև`

1) զինծառայողին ոչ իրավաչափ քրեական պատասխանատվության ենթարկելու, զինվորական կոչումից զրկելու կամ զինվորական կոչումն իջեցնելու կամ կարգապահական տույժ ստացած լինելու կամ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցված լինելու դեպքում՝ այդ վարույթով ձերբակալման կամ որպես խափանման միջոց կալանքի կիրառման, ինչպես նաև անօրինական զորացրելու և հետագայում վերականգնելու հետևանքով ընդհատված ժամանակահատվածները.

2) պահեստազորում գտնվելու ժամանակաշրջանը, ընդ որում, պահեստազորում հաշվառված անձանց համար տվյալ զինվորական կոչումը կրելու ժամկետը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներից մեկ տարով ավելի է:

6. Պահեստազորից զինվորական ծառայության ընդունված զինծառայողների` ունեցած զինվորական կոչումով ծառայության ժամկետում հաշվարկվում է պահեստազորում շնորհված զինվորական կոչումը կրելու ժամանակը:

(10-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-162-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։