Հոդված 68. Զինծառայողներին տրվող դրամական աջակցությունը
Հոդված 68. Զինծառայողներին տրվող դրամական աջակցությունը
1. Զինծառայողի՝ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհվելու (մահանալու) դեպքում նրա ընտանիքին տրվում է դրամական աջակցություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դրամական աջակցություն ստանալու իրավունքը տարածվում է նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող զինծառայողների վրա` աշխատունակության կորստի չափին համամասնորեն, որը սահմանվում է տոկոսային հարաբերությամբ` զոհվելու (մահանալու) համապատասխան դեպքի համար նախատեսված աջակցության չափի նկատմամբ:
3. Սույն հոդվածով սահմանված աջակցություն ստանալու իրավունքից չի օգտվում այն զինծառայողը, որի զոհվելը (մահանալը) կամ աշխատունակության կորուստը նրա կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:
4. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի վրա:
(68-րդ հոդվածը փոփ. 13.04.23 ՀՕ-126-Ն)
(13.04.23 ՀՕ-126-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)