Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 դեկտեմբերի 2014 թվականի N 1210-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեին Հայաստանի Հանրապետության անդամակցությունը` «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայով ու դրան կից արձանագրություններով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` համակարգել և սահմանված կարգով ներկայացնել առաջարկություններ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայով ու դրան կից արձանագրություններով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ:

3. Անհրաժեշտությունից ելնելով միջգերատեսչական հանձնաժողովի հանդիպումներին խորհրդակցական ձայնի իրավունքով հրավիրել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. դեկտեմբերի 8

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

դեկտեմբերի 8-ի N 1210-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Վ. Կաժոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)

Ք. Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ

Ա. Առաքելյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ

Մ. Հակոբյան - ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)

Վ. Վարդանյան - ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական

(համաձայնությամբ)

Ա. Հակոբյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի օգնական

Հ. Մնացականյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կազմակերպման վարչության ծառայության կազմակերպման բաժնի պետ

Ա. Զաքարյան - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցության բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ

Վ. Մելիքյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության երկրորդ քարտուղար

Ա. Կարապետյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաժնի երրորդ քարտուղար

Գ. Եդիգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաժնի կցորդ

(հավելվածը խմբ. 01.12.17 N 1401-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։