Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-05-29-ից մինչև 2002-06-26։Բացել գործող տեքստը
Գլուխ V · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 20. Զինվորական ծառայության տեսակները

գործել է մինչև 2002-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 20. Զինվորական ծառայության տեսակները

1. Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայությունը բաղկացած է ժամկետային և պահեստազորային զինվորական ծառայություններից:

Ժամկետային զինվորական ծառայությունը բաղկացած է պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայություններից:

2. Պարտադիր զինվորական ծառայություն է համարվում զինված ուժեր և այլ զորքեր զորակոչված շարքային ու սպայական կազմերի, ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների զինվորական ծառայությունը:

3. Պայմանագրային զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերում և այլ զորքերում կամավոր հիմունքներով զինվորական ծառայություն անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի (այդ թվում` ռազմաուսումնական հաստատություններ ավարտած) և կանանց զինվորական ծառայությունը:

Պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող քաղաքացիները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքում են գրավոր պայմանագիր:

Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների հետուսումնական պայմանագրային զինծառայությունը պարտադիր է: Հետուսումնական պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողները պաշտպանության նախարարությանը փոխհատուցում են իրենց ուսման հետ կապված ծախսերը` պայմանագրով սահմանված կարգով և չափով:

4. Օտարերկրյա պետությունների զորամասերում ու ռազմաուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ծառայությունը և ուսումնառությունը, ինչպես նաև օտարերկրյա պետությունների քաղաքացիների ծառայությունը և ուսումնառությունը Հայաստանի Հանրապետության զորամասերում ու ռազմաուսումնական հաստատություններում կարգավորվում են միջպետական պայմանագրերով:

(20-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.10.00 ՀՕ-104)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։