Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-04-28-ից մինչև 2008-01-05։Բացել գործող տեքստը
Գլուխ IV · ԶՈՐԱԿՈՉԸ

Հոդված 14. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալը

գործել է մինչև 2008-01-05Բացել ARLIS-ում

Հոդված 14. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալը

1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տրվում է`

ա) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների (այդ թվում` օրդինատուրա, ինտերնատուրա և մագիստրատուրա) ցերեկային ուսուցման ուսանողներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ընդգրկված միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ցերեկային ուսուցման ուսանողներին.

բ) պետական գիտակրթական համակարգի ասպիրանտուրայում պետական պատվերով առկա ուսուցմամբ սովորողներին.

գ) պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին.

դ) դատական դպրոցի ունկնդիրներին:

2. Ասպիրանտուրա և մագիստրատուրա ընդունվելու կարգն ու պայմանները հաստատվում են կառավարության որոշմամբ:

Ատենախոսությունը պաշտպանած, բայց ԲՈՀ-ի հաստատումը դեռ չստացած և ասպիրանտուրան ավարտած ու ատենախոսության պաշտպանության օրը պաշտոնապես նշանակված անձանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Բարձրագույն կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունից հեռացված (ազատված) կամ նույն կուրսում մնացած 18 տարին լրացած անձինք կորցնում են կրթությունը շարունակելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը և ենթակա են զորակոչի, եթե հեռացվելու (ազատվելու) կամ նույն կուրսում մնալու պահին նրանք չեն օգտվում սույն օրենքի 13 կամ 15 հոդվածներով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունքից:

4. Կրթությունը շարունակելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած անձինք պարտադիր զինվորական ծառայության են կանչվում մինչև 27 տարեկան դառնալը: Պետական գիտակրթական համակարգի ասպիրանտուրայում պետական պատվերով սովորողները և դատական դպրոցի ունկնդիրները, եթե նրանք ուսումն ավարտում են 27 տարեկանից բարձր տարիքում, պարտադիր զինվորական ծառայության են կանչվում համապատասխանաբար ասպիրանտուրան կամ դատական դպրոցն ավարտելուց հետո:

(14-րդ հոդվածը խմբ. 06.03.00 ՀՕ-42, լրաց. 03.05.00 ՀՕ-57, 16.04.02 ՀՕ-325, 20.05.02 ՀՕ-345-Ն, խմբ. 01.06.06 ՀՕ-128-Ն, լրաց., խմբ. 21.02.07 ՀՕ-136-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։