Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-03-30-ից մինչև 2017-04-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 39. Զինծառայողների պարտադիր պետական ապահովագրությունը

գործել է մինչև 2017-04-15Բացել ARLIS-ում

Հոդված 39. Զինծառայողների պարտադիր պետական ապահովագրությունը

Զինծառայողները ենթակա են զինվորական ծառայության ընթացքում կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքերից պարտադիր պետական ապահովագրության:

Նշված ապահովագրությունը տարածվում է նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողների վրա` աշխատունակության կորստի չափին համամասնորեն, որը սահմանվում է տոկոսային հարաբերությամբ` զոհվելու (մահանալու) դեպքից ապահովագրվելու համապատասխան ընդհանուր գումարների նկատմամբ:

Ապահովագրության և ապահովագրական գումարների չափերը, վճարման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի վրա:

(39-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-248-Ն, խմբ., լրաց. 19.03.12 ՀՕ-104-Ն, 15.12.16 ՀՕ-246-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։