Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-11-18-ից մինչև 2007-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 34. Զինծառայողների բնակարանային ապահովությունը

գործել է մինչև 2007-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 34. Զինծառայողների բնակարանային ապահովությունը

Մինչև մշտական բնակտարածություն ստանալը զինծառայողները, բացի ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողներից, և նրանց ընտանիքների անդամներն ապահովվում են ծառայողական բնակելի տարածություններով: Վերջիններիս բացակայության դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, նրանց վճարվում է դրամական փոխհատուցում` բնակելի տարածություններ վարձակալելու կամ բնակարաններ ձեռք բերելու համար:

Սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում, ապահովվում են բնակարանով կամ տնամերձ հողամասով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

20 տարուց ոչ պակաս ծառայության ժամկետ ունեցող զինծառայողները, տարիքի, առողջական վիճակի, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման պատճառով պահեստազոր արձակված և 15 տարուց ոչ պակաս ծառայության ժամկետ ունեցող զինծառայողները, սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները, ինչպես նաև զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները, իրենց զբաղեցրած բնակելի տարածությունները սեփականաշնորհելիս օգտվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից ու արտոնություններից:

Գազի, ջրամատակարարման ծառայություններից և տրանսպորտից օգտվելու համար սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողին, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին (ամուսնուն, ծնողներին, ինչպես նաև սույն օրենքի 16 հոդվածով սահմանված` կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամներին) տրվում է ամսական 6000 դրամ դրամական օգնություն, իսկ եթե զոհված զինծառայողի ընտանիքի անդամների թիվը հինգից ավելի է, հինգից ավելի յուրաքանչյուր անձի համար լրացուցիչ տրվում է 2000 դրամ:

Ընտանիքի բոլոր անդամների համար նշանակվում և վճարվում է մեկ ընդհանուր դրամական օգնություն:

Ընտանիքի անդամի պահանջով դրամական օգնության նրա բաժինն առանձնացվում և վճարվում է առանձին:

Դրամական օգնության առանձնացումը կատարվում է այն ամսվան հաջորդող ամսվա սկզբին, երբ ստացվել է առանձնացման վերաբերյալ դիմումը:

Դրամական օգնության նշանակման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սույն հոդվածի 4-րդ մասում նշված անձինք օգտվում են ջրահեռացման, աղբահանության և ռադիոյի բաժանորդային վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու իրավունքից:

(34-րդ հոդվածը փոփ. 29.12.98 ՀՕ-268-Ն, խմբ. 25.12.03 ՀՕ-57-Ն, 14.12.04 ՀՕ-49-Ն, փոփ. 11.11.05 ՀՕ-222-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։