Հոդված 20. Կենսաթոշակների նշանակման և մերժման կարգը
Հոդված 20. Կենսաթոշակների նշանակման և մերժման կարգը
Սույն օրենքի համաձայն` զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար սահմանվող կենսաթոշակների նշանակման հարցը որոշում է համապատասխան մարմինների` սոցիալական ապահովության խնդիրներն իրականացնող ստորաբաժանումը` դիմում (զեկուցագիր) և անհրաժեշտ այլ փաստաթղթեր ներկայացնելուց հետո` ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում:
Մերժման որոշում ընդունելու դեպքում` ամենաուշը 5 օրվա ընթացքում, համապատասխան մարմինն այդ մասին գրավոր ծանուցում է դիմողին` նշելով մերժման պատճառը և բողոքարկման կարգը, միաժամանակ վերադարձնելով բոլոր փաստաթղթերը:
Կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակ փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(20-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-49-Ն)