Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-01-02-ից մինչև 2010-11-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 25. Կենսաթոշակի հավելումների հաշվարկման կարգը

գործել է մինչև 2010-11-01Բացել ARLIS-ում

Հոդված 25. Կենսաթոշակի հավելումների հաշվարկման կարգը

Զինծառայողների կենսաթոշակները հաշվարկելիս և նշանակելիս սահմանվում են հետևյալ հավելումները`

ա) պատերազմի, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում հաշմանդամ դարձածների համար` ըստ հաշմանդամության խմբերի, սույն օրենքի 14 հոդվածով հաշվարկվող` հաշմանդամության կենսաթոշակի նվազագույն չափով.

բ) Հայրենական մեծ պատերազմի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցների համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 60 տոկոսի չափով.

գ) իրենց խնամքի տակ, սույն օրենքի 16 հոդվածի «ա» և «բ» կետերով սահմանված, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով խնամարկյալներ ունեցող կենսաթոշակառուների համար` յուրաքանչյուր խնամարկյալին` բազային կենսաթոշակի 30 տոկոսի չափով.

դ) 1-ին խմբի հաշմանդամների համար` բազային կենսաթոշակի 60 տոկոսի, իսկ 2-րդ խմբի հաշմանդամների, ինչպես նաև 70 և բարձր տարիքի կենսաթոշակառուների համար` բազային կենսաթոշակի 40 տոկոսի չափով.

ե) Հայաստանի ազգային հերոսների, նախկին ԽՍՀՄ հերոսների, 1-ին և 2-րդ աստիճանի Մարտական խաչ, ինչպես նաև Փառքի 3 աստիճանների շքանշանակիրների համար` բազային կենսաթոշակի չափով.

զ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած շարքային զինծառայողների համար` սույն օրենքի 14 և 24 հոդվածներով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի 80 տոկոսի չափով.

է) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված շարքային զինծառայողների ընտանիքների համար` սույն օրենքի 19 և 24 հոդվածներով սահմանված կարգով հաշվարկված` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի 80 տոկոսի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով սահմանված հավելումները կարող են հաշվեգրվել միաժամանակ` բացառությամբ «ա» և «բ» կետերով նախատեսվածների, բայց ընդհանուր գումարով բազային կենսաթոշակի ութապատիկից ոչ ավելի:

(25-րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-56-Ն, խմբ., փոփ. 14.12.04 ՀՕ-49-Ն, փոփ. 11.11.05 ՀՕ-222-Ն, 29.11.06 ՀՕ-225-Ն, 25.12.06 ՀՕ-25-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։