Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-05-05-ից մինչև 2013-01-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2013-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 38. Զինծառայողների եկամուտները հարկավորելը և կենսաթոշակները վերահաշվարկելը

գործել է մինչև 2013-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 38. Զինծառայողների եկամուտները հարկավորելը և կենսաթոշակները վերահաշվարկելը

Զինծառայողները, ինչպես նաև ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներն օգտվում են եկամտային հարկ վճարելու արտոնություններից` օրենքով սահմանված կարգով և չափերով: Սույն օրենքի 33-36 հոդվածների համաձայն` զինծառայողներին մատուցված ծառայությունների կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները հարկման առումով չեն ներառվում համախառն եկամտի մեջ և չեն հարկվում եկամտային հարկով:

Պարտադիր ժամկետային զինծառայողները, սահմանված կարգով պահեստ արձակվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, օգտվում են եկամտային հարկ վճարելու արտոնություններից` «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով զինծառայողների համար սահմանված կարգով և չափերով:

(մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

(38-րդ հոդվածը փոփ. 04.10.06 ՀՕ-168-Ն, 22.12.10 ՀՕ-248-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։