Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-01-01-ից մինչև 2013-07-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 34.1. Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա դրամական օգնության իրավունքը

գործել է մինչև 2013-07-20Բացել ARLIS-ում

Հոդված 34.1. Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա դրամական օգնության իրավունքը

1. Ամենամսյա դրամական օգնության իրավունք ունեն`

1) զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող`

ա. Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողները,

բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողները,

գ. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները,

դ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակիցները,

ե. Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները,

զ. Մարտական խաչ շքանշանով պարգևատրված զինծառայողները,

է. Հայրենական մեծ պատերազմում, այլ պետություններում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները,

ը. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված շարքային զինծառայողների ընտանիքների անդամները.

2) զոհված զինծառայողների ընտանիքների այն անդամները, ովքեր ստանում են աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակի) և ունեն նաև կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք.

3) Հայրենական մեծ պատերազմում, այլ պետություններում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները՝ կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից անկախ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով միաժամանակ ամենամսյա դրամական օգնության իրավունք ունեցող անձին ամենամսյա դրամական օգնություն է նշանակվում այդ ենթակետերից որևէ մեկով` անձի ընտրությամբ:

3. Ամենամսյա դրամական օգնության չափերը` ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, դրամական օգնություն նշանակելու և վճարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(34.1-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-248-Ն, 19.03.12 ՀՕ-104-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։