Հոդված 48. Դատախազի պարտականությունները
Հոդված 48. Դատախազի պարտականությունները
1. Դատախազը պարտավոր է՝
1) տիրապետել զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին.
2) կատարել Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.
3) ապահովել պահանջվող մասնագիտական որակավորում և գործնական հմտություններ.
4) իր լիազորություններն իրականացնելիս ապահովել մարդու և քաղաքացու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը.
5) պահպանել աշխատանքային կարգապահությունը, ինչպես նաև դատախազի վարքագծի կանոնները.
6) պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանել, այդ թվում` պաշտոնավարումը դադարեցնելուց հետո.
7) սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում անցնել ատեստավորում և վերապատրաստում.
8) պահպանել սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները և անհամատեղելիության պահանջները:
2. Դատախազն ունի նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ:
(48-րդ հոդվածը փոփ. 01.03.23 ՀՕ-58-Ն)