Հոդված 53. Կարգապահական պատասխանատվության հիմքերը
Հոդված 53. Կարգապահական պատասխանատվության հիմքերը
1. Դատախազին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝
1) իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը.
2) դատախազի վարքագծի կանոնները կամ շահերի բախման վերաբերյալ կարգավորումները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված կանոնի խախտման.
3) աշխատանքային ներքին կարգապահական կանոնները պարբերաբար խախտելը.
4) սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները կամ անհամատեղելիության պահանջները չպահպանելը.
5) դատախազի կողմից այնպիսի վարքագիծ դրսևորելը կամ գույքային դրության առնչությամբ այնպիսի անհամապատասխանությունը, որը հանգեցրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն տրամադրելուն:
(53-րդ հոդվածը խմբ. 07.12.22 ՀՕ-547-Ն, լրաց. 11.04.24 ՀՕ-163-Ն)
(11.04.24 ՀՕ-163-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)