Հոդված 70. Դատախազի անվտանգությունը և անձնական պաշտպանության միջոցները
Հոդված 70. Դատախազի անվտանգությունը և անձնական պաշտպանության միջոցները
1. Դատախազն ունի զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ պահելու և կրելու իրավունք: Դատախազներին զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրում է կառավարության լիազորած մարմինը:
2. Զենքը և անձնական պաշտպանության հատուկ միջոցները պահելու և կրելու կարգը սահմանվում է գլխավոր դատախազի հրամանով:
3. Դատախազը և նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության հատուկ պաշտպանության ներքո: Դատախազի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում դատախազի պահանջով իրավասու պետական մարմինները պարտավոր են անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դատախազի, նրա ընտանիքի անդամների և նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական շինությունների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
(70-րդ հոդվածը փոփ. 16.01.24 ՀՕ-41-Ն)