Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

18 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հոկտեմբերի 2006 թվականի N 1421-Ն

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 01.08.13 N 914-Ն, 30.11.17 N 1514-Ն)

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 01.08.13 N 914-Ն)

1. Հաստատել լիցենզավորող մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին տեղեկացման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 01.08.13 N 914-Ն, 30.11.17 N 1514-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 30.11.17 N 1514-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. հոկտեմբերի 12

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի

N 1421-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ առողջապահական ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ

(վերնագիրը փոփ. 01.08.13 N 914-Ն, 30.11.17 N 1514-Ն)

1. Սույն կարգով սահմանվում է պարզ և բարդ ընթացակարգերով տրված լիցենզիաների մասին լիցենզավորող մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին (այսուհետ` տեսչություն) տեղեկացման կարգը:

(1-ին կետը փոփ. 01.08.13 N 914-Ն, 30.11.17 N 1514-Ն)

2. Լիցենզավորող մարմինը լիցենզիաներ տրամադրելուց հետո մինչև հաջորդ ամսվա 15-ը գրավոր հաղորդագրություն է (N 1 ձև) ներկայացնում տեսչություն` նշելով`

ա) լիցենզավորված իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը, լիցենզավորված անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը,

բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը,

գ) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը,

դ) լիցենզիայի համարը և այն տալու ամuաթիվը:

(2-րդ կետը փոփ. 01.08.13 N 914-Ն)

3. Լիցենզիայի վերաձևակերպման, գործունեության իրականացման վայրի փոփոխության կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեություն ծավալելու դեպքում` լիցենզավորող մարմինը տեսչությանը գրավոր տեղեկացնում է փոփոխությունների մասին` օրենքով սահմանված կարգով որոշման ընդունումից հետո մինչև հաջորդ ամսվա 15-ը:

(3-րդ կետը փոփ. 01.08.13 N 914-Ն)

4. (կետն ուժը կորցրել է 01.08.13 N 914-Ն)

5. (կետն ուժը կորցրել է 01.08.13 N 914-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Ձև N 1

____________________________________________________

(լիցենզավորող մարմնի անվանումը)

Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _______

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ

1. Լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը) _____________________________

_______________________________________________________________

2. Գտնվելու վայրը (բնակության վայրը) ____________________________________________

_______________________________________________________________

3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը ______________________________

_______________________________________________________________

4. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը _____________________

_______________________________________________________________

5. Լիցենզիայի համարը և այն տալու ամսաթիվը __________________________________

________________________________________________________________

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ

ԱՆՎԱՆՈՒՄԸ __________________________

(ստորագրությունը)

__________________________

(անունը, ազգանունը)

_____ ____________ 200 թ.

Կ.Տ

(ձևը լրաց. 01.08.13 N 914-Ն)

Ձև N 2

____________________________________________________

(լիցենզավորող մարմնի անվանումը)

Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _______

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ

(ձևն ուժը կորցրել է 01.08.13 N 914-Ն)

Ձև N 3

Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _______

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ

(ձևն ուժը կորցրել է 01.08.13 N 914-Ն)

Ձև N 4

Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _______

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ

(ձևն ուժը կորցրել է 01.08.13 N 914-Ն)

(հավելվածը փոփ. 17.02.11 N 140-Ն, փոփ., լրաց. 01.08.13 N 914-Ն, փոփ. 30.11.17 N 1514-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։