Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի ԹԻՎ 251-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2017-12-25-ից մինչև 2024-06-22։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-06-22Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 դեկտեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 10217464

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

1 դեկտեմբերի 2017 թ.

ք. Երևան N 602-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի ԹԻՎ 251-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2015 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի հատկացման ճաշացուցակի, սննդի պահեստից դուրս գրման ենթակա սննդամթերքի ցանկի և սննդի քանակի ու որակի հսկողության կարգը և ձևերը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2004 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ՔՀ-60-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 251-Ն հրամանով հաստատված հավելվածի (այսուհետ` Հավելված) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Նախքան դատապարտյալներին և կալանավորված անձանց անհրաժեշտ սննդամթերքի ցանկ կազմելը քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանման համապատասխան աշխատակիցը կամ հիմնարկի պետի կողմից այդ աշխատանքների կատարման համար հանձնարարություն ստացած աշխատակիցը գրավոր ձևով պարզում է կալանավորված անձանց և դատապարտյալների այն թվաքանակը, ովքեր չեն օգտվելու քրեակատարողական հիմնարկի տվյալ օրվա ճաշացանկից՝ կազմելով համապատասխան ցուցակ (ձև 3): Դատապարտյալը կամ կալանավորված անձը օրվա ճաշացանկից հրաժարվելու դեպքում իր ցանկությամբ ստանում է իրեն հասանելիք հացի օրական չափաբաժինը: Եթե օրվա ճաշացանկից հրաժարված դատապարտյալը կամ կալանավորված անձը չի ցանկանում ճաշացանկից հրաժարվելու փաստը հավաստել ստորագրությամբ, ապա այն հաստատվում է ցուցակը կազմող ծառայողի և հերթապահ խմբում ընդգրկված մեկ այլ ծառայողի կողմից` ձև 3-ի համապատասխան սյունակում ստորագրելու միջոցով: Ցուցակը ներկայացվում է տնտեսական ապահովման բաժնի պետին:»:

2. Հավելվածի Ձև 3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ձև 3

ՑՈՒՑԱԿ

Կալանավորված անձանց և (կամ) դատապարտյալների, ովքեր չեն օգտվելու քրեակատարողական հիմնարկի հաջորդ օրվա ճաշացանկից

հ/հ Անուն, ազգանուն Ամսաթիվ Նշումներ

(հացի օրական չափաբաժինը ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ) Կալանավորված անձի կամ դատապարտյալի ստորագրություն Կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից ստորագրել չցանկանալու վերաբերյալ ՔԿ ծառայողների ստորագրություն

Կազմեց` _________________

ստորագրություն _______________________________________________

անուն, ազգանուն, պաշտոն

« » ________________ 20 թ.»:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։