Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ N 1379 ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

14 նոյեմբերի 2017 թ.

ք. Երևան N 1379

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ԻՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և 26-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի թիվ N 259-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 16-րդ կետի 4-րդ ենթակետով և հաշվի առնելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 10-ի N 34 նիստի եզրակացությունը.

Հրամայում եմ`

1. Տրամադրել «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման համար համապատասխան լիցենզիա:

2. Հրամանը հայտարարել ըստ առնչության:

3. Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Հիմք՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանի հայտը:

Դ. Տոնոյան

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։