Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2017-12-23-ից մինչև 2020-07-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-07-25Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հոկտեմբերի 2011 թվականի N 1418-Ն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 703-Ն որոշմամբ սահմանված պետական սահմանի «Զվարթնոց» և «Բագրատաշեն» անցման կետերը, որպես միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (այսուհետ` կանոններ) պահանջներին համապատասխան կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգների դիմակայման հիմնական կարողություններ ապահովող պետական սահմանի անցման կետեր:

2. Սահմանել, որ`

1) կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգների դիմակայման հիմնական կարողություններ ապահովող պետական սահմանի «Զվարթնոց» և «Բագրատաշեն» անցման կետերում կանոնների գործադրման հարցերով իրավասու մարմինները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերն են.

2) կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգների դիմակայման հիմնական կարողություններ ապահովող պետական սահմանի «Զվարթնոց» և «Բագրատաշեն» անցման կետերում պետական սահմանի պահպանություն իրականացնող իրավասու պետական կառավարման մարմինները, յուրաքանչյուրն իր իրավասությունների սահմաններում, ապահովում է կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգների դիմակայման հիմնական կարողությունները և, յուրաքանչյուրն իր լիազորությունների շրջանակներում, սահմանի անցման կետերում իրականացնում է իրենց կառավարման ոլորտին առնչվող միջոցառումներ:

(2-րդ կետը փոփ. 30.11.17 N 1514-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. հոկտեմբերի 11

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։