Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 դեկտեմբերի 2017 թվականի N 1479-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի կադաստրային քարտեզագրման աշխատանքների ճշգրտման և դրան զուգահեռ հողային ֆոնդի ամբողջական մոնիթորինգի իրականացման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին՝ 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել աշխատանքների իրականացման ժամանակացույցը և համապատասխան ֆինանսավորման գնահատականները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. դեկտեմբերի 13

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

դեկտեմբերի 13-ի N 1479-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Մ. Սարգսյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահ (աշխատանքային խմբի

ղեկավար)

Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիա-

ների նախարարի առաջին տեղակալ

Է. Գրիգորյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

Դ. Անանյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Վ. Գևորգյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշար-

ների նախարարի տեղակալ

Կ. Իսախանյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի

տեղակալ

Ա. Հարությունյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Վ. Քոչարյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Ա. Ղուլարյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության

պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։