Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2017-12-25-ից մինչև 2022-02-18։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-02-18Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

18 հունվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 դեկտեմբերի 2005 թվականի N 2296-Ն

բնապահպանության ԵՎ ընդերքի պետական ՏԵՍՈՒՉԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 30.11.17 N 1588-Ն)

Ղեկավարվելով «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բնապահպանության և ընդերքի պետական տեսուչի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտություն ձեռք բերելու կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 30.11.17 N 1588-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. հունվարի 12

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2005 թվականի

դեկտեմբերի 15-ի N 2296-Ն որոշման

Կ Ա Ր Գ

բնապահպանության ԵՎ ընդերքի պետական ՏԵՍՈՒՉԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 30.11.17 N 1588-Ն)

1. Սույն կարգով սահմանվում է «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով բնապահպանական վերահսկողական գործառույթներ իրականացնող բնապահպանության և ընդերքի պետական տեսուչների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցներ կրելու, պահելու, գործադրելու (կիրառելու) և առաջին բուժօգնություն ցուցաբերելու (այսուհետ` հատուկ պատրաստություն) նպատակով տեսական և գործնական հմտություններ ձեռք բերելու ընթացակարգը:

(1-ին կետը փոփ. 30.11.17 N 1588-Ն)

2. Հատուկ պատրաստության դասընթացները կազմակերպվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համատեղ հաստատված ուսումնական տարեկան ծրագրերի, որոնք կազմվում են մինչև հաջորդ տարվա պետական բյուջեի ձևավորման հայտը ներկայացնելը:

3. Հատուկ պատրաստության դասընթացներին բնապահպանության և ընդերքի պետական տեսուչները մասնակցում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի կողմից հաստատված ցանկով, որը համապատասխան ուսումնական հաստատություն է ներկայացվում դասընթացներն սկսվելուց մեկ ամիս առաջ:

(3-րդ կետը փոփ. 30.11.17 N 1588-Ն)

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի կողմից հաստատված ցանկում յուրաքանչյուր 20 դասաժամանոց ուսումնական ծրագրում ընդգրկվում են 5 բնապահպանական տեսուչ։

5. Սույն կարգի 3-րդ կետում նշված` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի կողմից հաստատված ցանկում յուրաքանչյուր ուսումնական տարվա համար ընդգրկվում են բնապահպանության և ընդերքի պետական տեսուչների ընդհանուր թվի 1/3-ը։

(5-րդ կետը փոփ. 30.11.17 N 1588-Ն)

6. Բնապահպանության և ընդերքի պետական տեսուչը համարվում է դասընթացները յուրացրած, եթե ուսումնական դասընթացների արդյունքում նրան տրվել է հատուկ պատրաստության դասընթացներն ավարտելը հաստատող փաստաթուղթ:

(6-րդ կետը փոփ. 30.11.17 N 1588-Ն)

7. Հատուկ պատրաստության դասընթացներն ավարտել հաստատող փաստաթուղթն ուժի մեջ է այն տալու օրվանից հաշված 3 տարի։

8. Հատուկ պատրաստության ուսումնական դասընթացներին բնապահպանության և ընդերքի պետական տեսուչի մասնակցության ժամանակահատվածը համարվում է աշխատանքային:

(8-րդ կետը փոփ. 30.11.17 N 1588-Ն)

(հավելվածը փոփ. 30.11.17 N 1588-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։