ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 դեկտեմբերի 2017 թվականի N 1564-Ն
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏՎՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԵՎ ԿԻՍԱԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 25-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ցանկը, որոնց օտարումն ազատվում է ավելացված արժեքի հարկից` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. դեկտեմբերի 8
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
դեկտեմբերի 7-ի N 1564-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ԹԱՆԿԱՐԺԵՔ ԵՎ ԿԻՍԱԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ՈՐՈՆՑ ՕՏԱՐՈՒՄՆ ԱԶԱՏՎՈՒՄ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ
Արտաքին տնտեսական
գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիրը Անվանումը
1 2
7103 ագաթ (բոլոր գույները)
7103 ագաթ՝ ժապավենաձև
7103 ագաթ՝ հրակարմիր
7103 ագաթ՝ մամռագույն, պրազեմ
7103 ազուրիտ
7103 ալբիտ, ժադեի
7103 ալեքսանդրիտ
7103 ալեքսանդրիտային կատվի աչք
7104 ալեքսանդրիտ՝ արհեստական
7102 ալմաստ՝ բնական, չմշակված կամ մշակված, բայց չշրջանակված կամ չամրացված, այդ թվում`
7102 10 ալմաստ՝ չտեսակավորված ալմաստ՝ արդյունաբերական
7102 21 ալմաստ՝ չմշակված կամ կտրված կամ ճեղքված`
ենթակա սկզբնական վերամշակման
7102 29 այլ տեսակի ալմաստներ, ալմաստներ ոչ արդյունաբերական
7102 31 ալմաստ՝ չմշակված կամ կտրված կամ ճեղքված`
ենթակա սկզբնական վերամշակման
7102 39 այլ տեսակի ալմաստներ
7104 ալմաստ՝ արհեստական
7103 ակվամարին
7103 ամետիստ
7103 ամետրին
7103 անդալուզիտ
7103 ամազոնիտ
7103 ապատիտ (բոլոր գույները)
7103 աստղանախշ ռուբին
7103 արևակն (օպալ) (տարբեր գույների)
7103 արևային քար
7103 բերիլլ (բոլոր գույները)
7103 գելիոտրոպ, արնագույն յաշմա
7103 գեմատիտ, արնագույն
7103 գիդենիտ
7103 գոշենիտ
7103 դամբուրիտ
7103 դիոպսիդ
7103 զմրուխտ (կանաչ գույն-Cr)
7104 զմրուխտ՝ արհեստական
7103 էնստատիտ-գիպերստեն
7103 էվկլազ
7103 էպիդոտ
7103 ժադեիտ, ժադ
7103 լաբրադորիտ
7103 լազուլիտ
7103 լազուրիտ
7103 լեռնային բյուրեղապակի
7103 խլորմելանիտ
7103 խրիզոկոլլա
7103 խրիզոպրազ
7103 կալցիտ
7103 կասսիտերիտ
7103 կարնեոլ
7103 կվարց՝ շագանակագույն
7103 կվարց՝ կանաչ, պրազիոլիտ
7103 կվարց՝ վարդագույն
7103 կվարց՝ ծխագույն
7103 կվարց-ավանտյուրին
7103 կվարց՝ երկնագույն
7103 կվարցային կատվի աչք
7103 կվարցային բազեի աչք
7103 կվարցային վագրի աչք
7103 կվարց՝ մանուշակագույն
7104 կվարց՝ արհեստական
7103 կոռնեռուպին
7103 կորդիերիտ
7103 կորունդ
7103 կորունդ՝ արհեստական (տարբեր գույները)
7104 կուբիկ ցիրկոնիում
7103 կունցիտ
7103 հասպիս (յաշմա)
7103 մալաքիտ
7101 մարգարիտ՝ ծովային
7101 մարգարիտ՝ քաղցրահամ ջրի
7101 մարգարիտ՝ ծովային, կուլտիվացված
7101 մարգարիտ՝ քաղցրահամ ջրի, կուլտիվացված
7103 մաու-սիտ-սիտ
7103 մորիոն
7104 մուասանիտ
7103 նեֆրիտ
7103 նռնաքար, ալմանդին
7103 նռնաքար, ռոդոլիտ
7103 նռնաքար, անդրադիտ
7103 նռնաքար, դեմանտոիդ
7103 նռնաքար, մելանիտ
7103 նռնաքար, գրոսուլյար (տարբեր գույների)
7103 նռնաքար, քրոմգրոսուլյար
7103 նռնաքար, գեսոնիտ
7104 նռնաքար, պիրոպ
7103 նռնաքար, սպեսարտին
7104 նռնաքար, ուվարովիտ
7103 նռնաքար՝ արհեստական
7103 շափյուղա (սապֆիր)
7103 շափյուղա՝ աստղաթրաշ
7103 շափյուղա՝ սև, աստղաթրաշ
7103 շափյուղա կամ կորունդ` գույնի նշումով
7103 շափյուղային կատվի աչք
7103 շպինել (բոլոր գույները)
7104 շպինել՝ արհեստական
7103 չարոիտ
7103 պադպարաջա (նարնջագույն)
7103 պիրիտ (մարկազիտ)
7103 ռոդոնիտ
7103 ռոդոխրոզիտ
7103 սարդօնիքս
7103 սերպենտին
7103 սկապոլիտ
7103 սմիթսոնիտ
7103 սպաթ՝ ավանտյուրինային
7103 սպոդումեն (բոլոր գույները)
7103 սուտակ (ռուբին)
7103 սֆեն, տիտանիտ
7103 տանզանիտ
7103 տիսանիտ
7103 տսավոլիտ, տսավորիտ
7103 տոպազ (բոլոր գույները)
7103 տուլիտ
7103 տուրմալին (բոլոր գույները)
7103 ցիտրին (դեղին կվարց)
7103 ցիրկոն (բոլոր գույները)
7103 ցոիզիտ (բոլոր գույները)
7103 փիրուզ
7103 քաղքեդոն
7103 քրիզոբերիլ
7103 քրիզոբերիլային կատվի աչք, ցիմոֆան
7103 օբսիդիան (հրաբխային ապակի)
7103 օլիվին, պերիդոտ, քրիզոլիտ
7103 օնիքս
7103 օրտոկլազ (ադուլյար, լուսնաքար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան