Անցնել բովանդակությանը

Հոդված 19

գործել է մինչև 2023-12-31Բացել ARLIS-ում

Հոդված 19.

Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 39.3-րդ հոդվածով`

«Հոդված 39.3. Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած` գործարար ծրագրեր իրականացնող ռեզիդենտների արտոնությունները

1. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտի (բացառությամբ առևտրի կամ ֆինանսական ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտի)` գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող երկու հաշվետու տարիների շահութահարկի գումարը նվազեցվում է գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով համապատասխան տարվա ընթացքում հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան հաշվետու տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը:

2. Գործարար ծրագրերի հավանության արժանացման, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ լրացուցիչ աշխատավարձի հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։