Հոդված 11.1. Կարգավորման պարտադիր վճարների պարտավորությունների հաշվառումը
Հոդված 11.1. Կարգավորման պարտադիր վճարների պարտավորությունների հաշվառումը
1. (մասն ուժը կորցրել է 24.11.15 ՀՕ-164-Ն)
2. Վճարների պարտավորությունները և դրանց մարումները (վճարումը), ինչպես նաև վճարների պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են դրամներով (առանց լումաների): Վճարողին տրվող տեղեկանքներում և այլ փաստաթղթերում վճարների պարտավորությունների հաշվառման համար որպես չափման միավոր ընդունվում է դրամը (առանց լումաների): Վճարողի լուծարման դեպքում վճարների մինչև հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները և գերավճարներն անտեսվում են:
3. Վճարների պարտավորությունները հաշվառվում են օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով (այսինքն` տվյալ վճարի պարտավորության վճարման համար օրենքով սահմանված ամսաթվով):
4. Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կատարված փաստացի վճարումների կամ հաշվանցումների հաշվին, եթե վճարողը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի և որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ), ապա առաջնահերթ մարվում են առկա վճարների պարտավորությունները հետևյալ հերթականությամբ` վճարի գումարները, տույժերը:
(11.1-ին հոդվածը լրաց. 08.12.10 ՀՕ-196-Ն, փոփ. 07.12.11 ՀՕ-312-Ն, 24.11.15 ՀՕ-164-Ն)