Հոդված 13. Տեղեկատվությունների տրամադրման կարգը
Հոդված 13. Տեղեկատվությունների տրամադրման կարգը
1. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետությունում հաշվառված վճարողների կազմի (այդ թվում` դրանց հարկ վճարողների հաշվառման համարների) և վճարողների կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի (ինչպես նաև վճարողների եռամսյակային վճարների չափի) վերաբերյալ տեղեկատվությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
2. Սույն հոդվածի առաջին մասի համաձայն՝ ստացված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը երկօրյա ժամկետում տրամադրում է վճարողների հաշվառման վայրի համապատասխան հարկային մարմնին:
(13-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-216-Ն)