Հոդված 14. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը
Հոդված 14. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը
1. Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Կարգավորման պարտադիր վճարը ժամանակին վճարելու և սույն օրենքի մյուս պահանջները պահպանելու պատասխանատվությունը օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում կրում են վճարողները և դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պաշտոնատար անձինք:
3. Կարգավորման պարտադիր վճարի վճարումները սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարողը վճարում է տույժ` ժամանակին չմուծված վճարի գումարի 0.15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:
4. (մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-216-Ն)
5. (մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-216-Ն)
6. (մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-216-Ն)
7. Վճարողները պակաս վճարված կարգավորման պարտադիր վճարի գումարը, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն հաշվարկված տույժերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո` 10-oրյա ժամկետում:
8. Օրենքով սահմանված կարգով չվճարված կարգավորման պարտադիր վճարի գումարի վճարումն ապահովվում է դատական կարգով` հարկային մարմինների ներկայացրած հայցի հիման վրա:
(14-րդ հոդվածը փոփ., խմբ. 22.12.10 ՀՕ-216-Ն)