Գլուխ 2 · ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 5. Վճարողների իրավունքները
Հոդված 5. Վճարողների իրավունքները
Վճարողներն իրավունք ունեն`
ա) օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու կարգավորման պարտադիր վճարի վճարման կարգի նկատմամբ հսկողություն իրականացնող իրենց հաշվառման վայրի հարկային մարմնի (այսուհետ` հարկային մարմին) և հանձնաժողովի գործողությունները.
բ) կարգավորման պարտադիր վճարի վճարման մասին հարկային մարմնից ստանալու տեղեկանք.
գ) սույն օրենքով սահմանված դեպքերում պահանջելու և ստանալու վերադարձման ենթակա կարգավորման պարտադիր վճարի գումարը: