Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ 2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՐԴԱՐՅԱՆ-100» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 դեկտեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 05017482

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

24 նոյեմբերի 2017 թ. թիվ 264-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՐԴԱՐՅԱՆ-100» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը և 40-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2018 թվականի հունվարի 8-ից շրջանառության մեջ դնել «Հովհաննես Զարդարյան-100» արծաթե հուշադրամը:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը էսքիզների հետ միասին ներկայացված է սույն որոշման Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյան

2017 թ. նոյեմբերի 30

Երևան

Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2017 թվականի նոյեմբերի 24-ի

թիվ 264-Ն որոշմամբ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Հովհաննես Զարդարյան-100» արծաթե հուշադրամի

Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հ. Զարդարյանի «Գարուն» կտավը: Ձախից վերին և ստորին հատվածներում ՀՀ զինանշանն է և անվանական արժեքի մակագրությունը` «100 ԴՐԱՄ»: Վերին աջ կողմում թողարկման տարեթիվն է՝ «2018»: Վերին և ստորին եզրագծերով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Հ. Զարդարյանի դիմանկարը, Հ. Զարդարյանի «Ձգտում» կտավից դրվագ և երեք վրձիններ: Մակագրություններն են՝ «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՐԴԱՐՅԱՆ», «HOVHANNES ZARDARYAN» և «1918-1992»:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 100 դրամ

Մետաղը/հարգը արծաթ 925.0

Չափը 28,0 x 40,0 մմ

Քաշը 28,28 գ

Որակը լավացված

Դրամաշուրթը հարթ

Քանակը 500 հատ

Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

«Հովհաննես Զարդարյան-100» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։