«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 դեկտեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
27 նոյեմբերի 2017 թ.
ք. Երևան N 888-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 256-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետով, ինչպես նաև «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջի կատարումն ապահովելու նպատակով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2016 թվականի հոկտեմբերի 5-ի «Պետական գրանցման նպատակով Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի թիվ 02-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 256-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հավելվածի «ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐ» գլխի 1-ին կետում`
ա. 1.344-րդ տողի 5-րդ սյունակում «թրջվող փոշի» բառերը փոխարինել «խտացված էմուլսիա» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
« 1.348 Կլեյմ Էմամեկտին բենզոատ 50 ջրում լուծվող հատիկներ
1.349 Վիդատ 240 օքսամիլ 240 խտացված էմուլսիա
».
2) հավելվածի «ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐ» գլխի 6-րդ կետում`
ա. 6.070-րդ տողի 4-րդ սյունակում «640+10» թվերը փոխարինել «640+40» թվերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
« 6.269 Կոբուզ պենկոնազոլ 100 խտացված էմուլսիա
6.270 Կուպերտին սուպեր բորդոյան խառնուրդ+ցիմօքսանիլ 225+30 թրջվող փոշի
».
3) հավելվածի «ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐ» գլխի 7-րդ կետի 7.005-րդ տողի 5-րդ սյունակում «խտացված կախույթ» բառերը փոխարինել «փոշի» բառով.
4) հավելվածի «ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐ» գլխի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« 8.183 Կրեդիտ իքստրիմ գլիֆոսատ 540 ջրալուծ խտածո
».
5) հավելվածի «ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐ» գլխում`
ա. 1.243-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 1.243 Տետրա պլանտամին ջրալույծ K2 O, B, երկաթի խելատ EDTA Fe, Mn [խելատ EDTA] 12%,
0.8%,
0.9%, 0.3% հեղուկ Գերմանիա, «Տետրա ԳմբՀ»
».
բ. 1.244-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 1.244 Տետրա կրիպտո ջրալույծ K2 O, B, երկաթի խելատ EDTA Fe, Mn [խելատ EDTA] 12%,
0.8%,
0.9%,
0.3% հաբեր Գերմանիա, «Տետրա ԳմբՀ»
».
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
« 1.246 Կալիումի ֆոսֆիտ Ֆոսֆոր, կալիում 400 գ/լ, 360 գ/լ հեղուկ ԻԻՀ, «Բարաֆշան Կորպ.»
1.247 Անտի սթրեսս կալիում, ազոտ, գլիցին /ամինաթթու/, ֆուլվոթթու, հումինաթթու 2.2%, 2.5%, 5%, 3.3%, 16% հեղուկ ԻԻՀ, «Բարաֆշան Կորպ.»
1.248 Նիտրոամոֆոսկա 16-16-16 N, P2 O5, K2 O 16%, 16%, 16% 1-4 մմ տրամագծով մոխրագույն հատիկներ (գրանուլներ) ՌԴ, «Նեվինոմիսկի Ազոտ» ԲԸ
1.249 Այրոն կարբ երկաթ, խելացված երկաթ, լուծված կալիում, ընդհանուր ազոտ 6.45%, 5.85%, 17.31%, 5.65% փոշի ԻԻՀ, «Բարաֆշան Կորպ.»
1.250 pH Կոնտրոլ օրգանական թթուներ, օրգանական նյութեր 50%, 3% հեղուկ ԻԻՀ, «Բարաֆշան Կորպ.»
»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ժամանակավոր պաշտոնակատար Հ. Հայրապետյան