Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2017 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 դեկտեմբերի 2017 թվականի N 1632-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2017 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին կազմակերպել և իրականացնել որոշ ապրանքատեսակների գնման ընթացակարգ՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 21-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետային պահանջը:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված գնման ենթակա որոշ ապրանքատեսակների ցանկը՝ համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. դեկտեմբերի 15

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 14-ի N 1632-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2017 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ

NN

ը/կ Գնման առարկայի CPV կոդերը Գնման առարկայի անվանումը Չափի միավորը Քանակը Ընդամենը՝ նախահաշվային գինը

(հազ. դրամ)

1. 39263310/1 Օրացույց՝ սեղանի հատ 60 39.0

2. 32551160/1 Հեռախոսային սարքեր հատ 8 48.0

3. 30232280/1 Կոշտ սկավառակների դրայվերներ հատ 2 69.5

4. 30237112/1 Սնուցման բլոկ հատ 10 64.0

5. 30237411/1 Մկնիկ՝ համակարգչային, լարով հատ 5 10.0

6. 30237411/2 Ստեղնաշար՝ ստանդարտ, լարով հատ 3 9.0

7. 34351200/1 Ավտոմեքենաների անվադողեր հատ 8 600.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։