Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-06-21-ից մինչև 2008-06-21։Բացել գործող տեքստը

Հոդված 5. ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

գործել է մինչև 2008-06-21Բացել ARLIS-ում

Հոդված 5. ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

1. Ակցիզային հարկը վճարվում է հետևյալ դրույքաչափերով`

Ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-ի Ապրանքախմբի անվանումը Հարկման բազայի միավորը Ակցիզային հարկի դրույքաչափը(դրամ)

2203 գարեջուր 1 լիտր 70

2204 խաղողի և այլ գինիներ,

գինենյութ բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի), իսկ ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային արժեքի 10 տոկոս, բայց ոչ պակաս,

քան 1 լիտրի համար 100 դրամ

2205 վերմուտ և խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական և արոմատիկ էքստրակտներ 1 լիտր 500

2206 խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք) 1 լիտր 180

2207 էթիլային սպիրտ 1 լիտր (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) 600

2208 սպիրտային խմիչքներ բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի), իսկ ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային արժեքի 30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 380 դրամ

2403 ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ 1 կիլոգրամ 1,500

2709 հում նավթ և նավթամթերքներ 1 տոննա 27,000

(տողը հանվել է 14.12.01 ՀՕ-280)

2711 (բացառությամբ 2711 11 և 2711 21) նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ (բացառությամբ բնական գազի) 1 տոննա 1,000

2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան 2208 ծածկագրում ներառված` 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքատեսակների համար սպիրտայնության` 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր տոկոսային կետի համար հարկի դրույքաչափն ավելացվում է 7.5 դրամով, իսկ մինչև 9 տոկոս սպիրտայնություն պարունակող խմիչքների համար սահմանվում է յուրաքանչյուր լիտրի համար՝ 100 դրամ:

3. Ծխախոտի արտադրանքի և ներմուծվող դիզելային վառելիքի ու բենզինի ակցիզային հարկի դրույքաչափերը սահմանվում են առանձին օրենքներով:

4. Օրենքով կարող են սահմանվել ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճարներ:

(5-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.12.01 ՀՕ-280, 25.09.02 ՀՕ-415-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։