Հոդված 8. Եկամուտ չհամարվող տարրերը
Հոդված 8. Եկամուտ չհամարվող տարրերը
Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում մասնակիցների (բաժնետեր, փայատեր, անդամ) կողմից հարկատուի կանոնադրական կապիտալում (հիմնադրամում) կատարված ներդրումները, հարկատուի բաժնետոմսերի տեղաբաշխման գնի և անվանական արժեքի դրական տարբերությունը, համատեղ գործունեության նպատակով միավորվող միջոցները:
Սույն օրենքի իմաստով եկամուտ չի համարվում արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով իրականացված հիմնական միջոցների վերագնահատման դրական արդյունքը.
Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում օրենքով տրվող հարկային արտոնությունների գումարները:
Սույն օրենքի իմաստով` եկամուտ չեն համարվում ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվները (այդ թվում` անդամավճարները) և ծառայությունները:
(8-րդ հոդվածը լրաց., խմբ. 28.12.98 ՀՕ-269, լրաց. 26.12.00 ՀՕ-128)