Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-07-ից մինչև 2006-01-01։Բացել գործող տեքստը
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՀԱՐԿՈՒՄԸԳլուխ XI · ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Հոդված 60. Տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը

գործել է մինչև 2006-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 60. Տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը

1. Ոչ ռեզիդենտը հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 15-ից ոչ ուշ հարկային տեսչության մարմիններին է ներկայացնում տարեկան եկամուտների հայտարարագիր, ինչպես նաև կամայական (իր կողմից որոշված) ձևով հաշվետվություն իր գործունեության մասին: Հայտարարագրի մեջ ներառվում են հայաստանյան աղբյուրներից ստացված բոլոր եկամուտները: Տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ձևը և լրացման կարգը մշակում և հաստատում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը:

2. Մինչև օրացուցային տարին ավարտվելը ոչ ռեզիդենտը գործունեության դադարեցման դեպքում նշված փաստաթղթերը պետք է ներկայացված լինեն գործունեության դադարեցման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում:

(60-րդ հոդվածը փոփ. 28.12.98 ՀՕ-269)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։