Հոդված 46. Շահութահարկի հաշվարկների, հաշվապահական հաշվեկշռի և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության ներկայացումը
Հոդված 46. Շահութահարկի հաշվարկների, հաշվապահական հաշվեկշռի և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության ներկայացումը
1. Շահութահարկ վճարողներն իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին յուրաքանչյուր տարվա արդյունքներով ներկայացնում են շահութահարկի հաշվարկները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևերով հաշվապահական հաշվեկշիռ և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը, իսկ ամբողջ հաշվետու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված կազմակերպությունները այդ ժամկետում ներկայացնում են միայն սահմանված կարգով հարկային մարմնի կողմից հաստատված` շահութահարկի պարզեցված հաշվարկ:
2. Շահութահարկի հաշվարկների և սույն հոդվածի 1-ին կետում նշված հաշվետվությունների ներկայացման ժամկետի մեջ ներառվում է նաև սույն հոդվածում նշված օրը, իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ներկայացնելու ժամկետը տեղափոխվում է այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:
3. Շահութահարկի հաշվարկ չեն լրացնում (և չեն ներկայացնում)`
ա) գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ (հիմնականում) զբաղված հարկատուները, եթե հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ եկամուտների տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը.
բ) ոչ առևտրային կազմակերպությունները, եթե ստացված միջոցները բացառապես սույն օրենքի 8 հոդվածի համաձայն եկամուտ չեն համարվում.
գ) միայն հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնող հարկատուները:
(46-րդ հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-128, փոփ. 05.12.06 ՀՕ-222-Ն, լրաց. փոփ. 21.08.08 ՀՕ-147-Ն)