Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-10-04-ից մինչև 2008-12-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ, ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ՈՒ ԿԱՍԵՑՄԱՆ ՎԵՐԱՑՈՒՄԸ

Հոդված 6. Գործունեության կասեցման հիմքերը և կասեցման մասին որոշումների ընդունումը

գործել է մինչև 2008-12-31Բացել ARLIS-ում

Հոդված 6. Գործունեության կասեցման հիմքերը և կասեցման մասին որոշումների ընդունումը

1. Սույն օրենքի կիրառման իմաստով կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեության կասեցման հիմքերը սահմանված են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության կասեցման մասին որոշումն ընդունում է լիազորված մարմնի ղեկավարը՝ կասեցման հիմք հանդիսացող խախտումն արձանագրելու օրվանից հետո` երեսուն օրվա ընթացքում:

3. Գործունեության կասեցման մասին որոշման մեջ նշվում են`

ա) կասեցման սուբյեկտը և օբյեկտը.

բ) կասեցման ենթակա գործունեության տեսակը.

գ) կասեցման պատճառները, իրավական հիմքերը և կասեցման ժամկետը (կասեցման առաջին և վերջին օրերը):

4. Գործունեության կասեցման մասին լիազորված մարմնի ղեկավարի որոշումը տրվում է կասեցման սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին ոչ ուշ, քան որոշումն ընդունելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

5. Գործունեության կասեցման սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի գրավոր դիմումի դեպքում, մինչև գործունեության կասեցումը, կասեցման տարածքում գտնվող՝ շուտ փչացող ապրանքները հեռացնելու կամ դրանց պահպանման և ապահովության մասին հոգալու համար լիազորված մարմնի ղեկավարի որոշմամբ տրվում է առավելագույնը եռօրյա ժամկետ: Այդ դեպքում կասեցման ժամկետի սկիզբ է համարվում նշված ժամկետը լրանալու հաջորդ աշխատանքային օրը:

6. Գործունեության կասեցումն իրականացվում է լիազորված մարմնի պաշտոնատար անձանց կողմից գործունեության կասեցման օբյեկտի տարածքի մուտքը (մուտքերը) կամ տարածք մուտք գործելու այլ հնարավոր ուղիները կնքելու, կապարակնքելու, դրոշմելու, թվային, տառային կամ այլ դրոշմավորման եղանակի կիրառման միջոցով: Այդ միջոցները պետք է բացառեն գործունեության կասեցման օբյեկտ մուտք գործելը կամ մուտք գործելու փորձ կատարելն առանց տեղադրված միջոցները վնասելու: Սույն մասում նշված միջոցները կարող են փոփոխվել կամ վերացվել միայն լիազորված մարմնի կողմից կամ նրա գրավոր թույլտվությամբ:

7. Գործունեության կասեցման մասին լիազորված մարմնի որոշման քաղվածքը լիազորված մարմինը փակցնում է կասեցման օբյեկտի մուտքի մոտ՝ հաճախորդների և գնորդների համար տեսանելի մասում, իսկ արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեության կասեցման դեպքում լիազորված մարմնի որոշման ընդունման պահից եռօրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:

8. Գործունեության կասեցման ընթացքում արգելվում է գործունեության կասեցման սուբյեկտների կողմից գործունեության կասեցման օբյեկտում իրականացնել գործունեություն, գործառույթ կամ գործողություն, բացառությամբ սույն հոդվածի իններորդ մասում նշված դեպքերի:

9. Գործունեության կասեցման ընթացքում գործունեության կասեցման սուբյեկտները կասեցման օբյեկտում կարող են իրականացնել այնպիսի գործունեություն, գործառույթ կամ գործողություն, որոնք ուղղված են կասեցման հիմքերը վերացնելուն, ինչպես նաև կասեցման մասին որոշմամբ նախատեսված միջոցառումներն իրականացնելուն: Գործունեության կասեցման ընթացքում սույն մասում նշված գործունեությունը, գործառույթը կամ գործողությունը կասեցման սուբյեկտների համապատասխան պաշտոնատար անձինք կատարում են լիազորված մարմնի գրավոր թույլտվությամբ:

10. Սույն օրենքով նախատեսված դրույթներից չբխող՝ գործունեության կասեցման մասին որոշումներն անվավեր են:

(6-րդ հոդվածը լրաց. 13.11.07 ՀՕ-262-Ն, լրաց., փոփ. 21.08.08 ՀՕ-153-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։