Հոդված 11. Վճարների հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման և վճարման ժամկետները
Հոդված 11. Վճարների հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման և վճարման ժամկետները
(վերնագիրը փոփ. 05.12.00 ՀՕ-122)
1. Վճարողների կողմից վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները երկու օրինակից ներկայացվում են համապատասխան լիազոր մարմին գրանցման` մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ:
Գրանցված հաշվարկ-հաշվետվությունների երկրորդ օրինակները վճարողները սույն կետով սահմանված ժամկետներին հաջորդող 5 օրվա ընթացքում ներկայացնում են համապատասխան հարկային մարմին:
2. Վճարողները հաշվարկված եռամսյակային վճարները վճարում են յուրաքանչյուր եռամսյակ` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը:
3. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից Հայաստանի Հանրապետության օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության տարածք դրանց մուտք գործելու պահին` վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելով համապատասխան մաքսային մարմին:
4. (մասն ուժը կորցրել է 12.05.16 ՀՕ-72-Ն)
(11-րդ հոդվածը փոփ., խմբ. 05.12.00 ՀՕ-122, փոփ. 22.12.10 ՀՕ-215-Ն, 12.05.16 ՀՕ-72-Ն)
(11-րդ հոդվածի 1-ին մասը 12.05.16 ՀՕ-77-Ն օրենքի 1-ին հոդվածի լրացումներով ուժի մեջ կմտնի 01.01.2017 թվականին)