Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-01-ից մինչև 2011-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 11. Վճարների հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման և վճարման ժամկետները

գործել է մինչև 2011-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 11. Վճարների հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման և վճարման ժամկետները

(վերնագիրը փոփ. 05.12.00 ՀՕ-122)

1. Վճարողների կողմից վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները երկու օրինակից ներկայացվում են համապատասխան լիազոր մարմին գրանցման` մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը, իսկ տարեկան հաշվետվությունները` մինչև հաջորդ տարվա փետրվարի 25-ը, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ:

Գրանցված հաշվարկ-հաշվետվությունների երկրորդ օրինակները վճարողները սույն կետով սահմանված ժամկետներին հաջորդող 5 օրվա ընթացքում ներկայացնում են համապատասխան հարկային մարմին:

2. Վճարողները հաշվարկված եռամսյակային վճարները վճարում են յուրաքանչյուր եռամսյակ` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ, իսկ տարեկան վճարները` մինչև հաշվետու տարվան հաջորդող երրորդ ամսվա 1-ը:

3. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից Հայաստանի Հանրապետության օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության տարածք դրանց մուտք գործելու պահին` վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելով համապատասխան մաքսային մարմին:

4. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ներմուծվող ապրանքների համար վճարը վճարվում է մինչև դրանց մաքսային ձևակերպումը կամ մաքսային ձևակերպման ժամանակ` վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելով համապատասխան մաքսային մարմին:

(11-րդ հոդվածը փոփ., խմբ. 05.12.00 ՀՕ-122)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։