Հոդված 5. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման պարտադիր պահանջները
Հոդված 5. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման պարտադիր պահանջները
Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները սահմանվում են սույն օրենքով: Հսկիչ-դրամարկղային մեքենաներին, ցանցային կապի միջոցներին ներկայացվող պահանջները, գրանցման կարգը և շահագործման կանոնները, ինչպես նաև դրանց շահագործման համար օգտագործվող ժապավեններին ներկայացվող պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողների կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաներին, ցանցային կապի միջոցներին կամ սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված պահանջներին բավարարող ծրագիր պարունակող համակարգչային սարքավորումներին ներկայացվող պահանջները, գրանցման կարգը և շահագործման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ հարկային մարմնի հետ համատեղ:
Հսկիչ-դրամարկղային մեքենան տեղադրվում է առևտրի օբյեկտի կամ ծառայության մատուցման վայրի այն հատվածում, որտեղ կատարվում է վճարումը կամ տրանսպորտային միջոցի մեջ (վրա):
(5-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-56-Ն, 13.11.07 ՀՕ-259-Ն, 27.11.08 ՀՕ-203-Ն, 22.12.10 ՀՕ-22-Ն, 21.06.14 ՀՕ-131-Ն)