Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-31-ից մինչև 2015-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 5.1. Նոտարական և փաստաբանական գործունեություն իրականացնողների կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման առանձնահատկությունները

գործել է մինչև 2015-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 5.1. Նոտարական և փաստաբանական գործունեություն իրականացնողների կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման առանձնահատկությունները

1. Նոտարական և (կամ) փաստաբանական գործունեություն իրականացնող անձինք հսկիչ-դրամարկղային մեքենաներ չեն կիրառում բնակչության հետ իրականացվող անկանխիկ գործարքների մասով:

2. Այն դեպքում, երբ նոտարական և (կամ) փաստաբանական գործունեություն իրականացնող անձինք բնակչությանը ծառայություններ են մատուցում գործունեության (հսկիչ-դրամարկղային մեքենայի գտնվելու) վայրից դուրս, պարտավոր են գործունեության վայր վերադառնալով անհապաղ` ոչ ուշ, քան երեք ժամվա ընթացքում, հսկիչ-դրամարկղային մեքենա մուտքագրել մատուցված ծառայության դիմաց վճարված գումարը, իսկ մեկ օրվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնը տրամադրել կամ փոստով առաքել ծառայություն ստացողին:

3. Սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված գործունեության կասեցումը նոտարական և (կամ) փաստաբանական գործունեություն իրականացնողների նկատմամբ չի կիրառվում:

(5.1-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-22-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։