Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-01-ից մինչև 2016-01-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2016-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 6. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները

գործել է մինչև 2016-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 6. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները

Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկները պետք է իրականացնեն`

ա) (կետն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-241-Ն)

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմնի գրանցած և դրոշմակնքած հսկիչ-դրամարկղային մեքենաներով.

գ) հսկիչ-դրամարկղային մեքենայի մոդելին ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ-դրամարկղային մեքենաներով.

դ) դրամական միջոցների պատշաճ հաշվառումը (վերահսկողական ժապավենի և ֆիսկալային հիշողության ֆիքսումը) ապահովող հսկիչ-դրամարկղային մեքենաներով:

Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողները դրամական հաշվարկները պետք է իրականացնեն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները բավարարող հսկիչ-դրամարկղային մեքենայով կամ դրան համարժեք (նույն պահանջները բավարարող) համակարգչային սարքավորումներով:

Առևտրի այն օբյեկտներում կամ ծառայության մատուցման այն վայրերում, որտեղ կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը իրականացնում են այնպիսի գործունեություն, որի համար կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումն օրենքով պարտադիր չէ, տեղադրված և կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով արձանագրված շրջանառությունները հիմք չեն հարկերի հաշվարկման համար, և այդ հսկիչ-դրամարկղային մեքենաները հարկային մարմնում գրանցումից հանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(6-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-56-Ն, 13.11.07 ՀՕ-259-Ն, 20.05.10 ՀՕ-78-Ն, փոփ., լրաց. 22.12.10 ՀՕ-22-Ն, փոփ. 19.12.12 ՀՕ-241-Ն, 19.12.12 ՀՕ-244-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։