Գլուխ 2 · ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 8. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման թույլատրումը
Հոդված 8. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման թույլատրումը
(նախադասությունը հանվել է 19.12.12 ՀՕ-241-Ն) Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառքի գործունեության մասով կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների, համակարգչային սարքավորումների, ինչպես նաև համակարգչային ծրագրի կիրառման թույլատրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի և հարկային մարմնի հետ:
(8-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-56-Ն, 13.11.07 ՀՕ-259-Ն, փոփ. 19.12.12 ՀՕ-241-Ն)