Գլուխ 19 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 97
Հոդված 97.
Հաստատագրված վճարի չափի ինդեքսավորումը
2003 թվականի ապրիլ ամսից սկսած` յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածի համար, սույն օրենքին համապատասխան հաշվարկված հաստատագրված վճարի ամսական չափը և սահմանային չափերը (բացառությամբ սույն օրենքի 57 հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված սահմանային չափի) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ճշգրտվում են (ավելացվում կամ պակասեցվում են) նախորդ տարվա ընթացքում արձանագրված սպառողական գների ինդեքսի չափով (ստորակետից հետո` երկու նիշի ճշգրտությամբ):
(97-րդ հոդվածը խմբ. 11.12.02 ՀՕ-485-Ն)