Հոդված 2. Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետելու դիմաց վճարի դրույքաչափերը
Հոդված 2. Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետելու դիմաց վճարի դրույքաչափերը
1. Վնասակար նյութերն օդային ավազան արտանետելու համար բնապահպանական վճարների դրույքաչափերն են՝
ա) ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման յուրաքանչյուր տոննայի դիմաց՝
փոշի 1 800 դրամ
ածխածնի մոնօքսիդ 240 դրամ
ազոտի օքսիդներ (վերահաշված ըստ ազոտի երկօքսիդի) 14 800 դրամ
ծծմբային անհիդրիդ 1 800 դրամ
քլոր 12 000 դրամ
քլորոպրեն 90 000 դրամ.
բ) սույն մասի «ա» կետում նշված վնասակար նյութերից բացի, վճարի օբյեկտ են հանդիսանում նաև հաշվետու ժամանակաշրջանում օդային ավազան փաստացի արտանետված մթնոլորտային օդն աղտոտող մյուս բոլոր այն նյութերը, որոնց մասով արտանետումների փաստացի ծավալները գերազանցում են օրենսդրությամբ սահմանված կարգով օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու թույլտվություններով նախատեսված արտանետումների ծավալը, կամ որոնց մասով հաշվառման ենթակա օբյեկտներ ունեցող կազմակերպությունների գծով բացակայում են օրենսդրությամբ սահմանված կարգով օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու թույլտվությունները:
Սույն կետում նշված մթնոլորտային օդն աղտոտող բոլոր նյութերի համար վճարի դրույքաչափը (Դօդ) յուրաքանչյուր տոննայի արտանետման դիմաց հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Դօդ = 900 դրամ/ ՍԹԿ
որտեղ ՍԹԿ-ն օդում տվյալ նյութի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունն է (կոնցենտրացիա).
գ) Երևան քաղաքում, ազգային պարկերի տարածքներում օդային ավազան վնասակար նյութերի արտանետման ամրակայված աղբյուրներ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց համար սույն մասի «ա» կետում նշված և (կամ) «բ» կետի համաձայն հաշվարկվող դրույքաչափերն ավելացվում են 1.5 անգամ.
դ) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և շահագործվող Մ և Ն ենթախմբերի ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետման դիմաց` ըստ դրանց խմբերի և ենթախմբերի`
Ավտոտրանսպորտային միջոցի խումբը Ավտոտրանսպորտային միջոցի ենթախումբը Դրույքաչափը (դրամ)
Մարդատար` Մ Մ1` ուղևորների փոխադրման համար նախատեսված թեթև մարդատար ավտոտրանսպորտային միջոցներ, որոնք, բացի վարորդի տեղից, ունեն 8-ից ոչ ավելի նստատեղ 2 500
Մ2` ուղևորների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ (ներքին այրման շարժիչներով ավտոբուսներ), որոնք, բացի վարորդի տեղից, ունեն 8-ից ավելի նստատեղ, և որոնց առավելագույն զանգվածը չի գերազանցում 5 տոննան 5 000
Մ3` ուղևորների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ (ներքին այրման շարժիչներով ավտոբուսներ), որոնք, բացի վարորդի տեղից, ունեն 8-ից ավելի նստատեղ, և որոնց առավելագույն զանգվածը գերազանցում է 5 տոննան 10 000
Բեռնատար` Ն Ն1` բեռների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ, որոնց առավելագույն զանգվածը չի գերազանցում 3,5 տոննան 5 000
Ն2` բեռների փոխադրման համար նախատեսված` 3,5 տոննայից ավելի, բայց ոչ ավելի, քան 12 տոննա առավելագույն զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներ 10 000
Ն3` բեռների փոխադրման համար նախատեսված` 12 տոննայից ավելի առավելագույն զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներ 15 000.
ե) սույն մասի «դ» կետում նշված դրույքաչափերի վրա կիրառվում են հետևյալ բազմապատիկ գործակիցները`
բենզինային շարժիչով մինչև 1986 թվականի հոկտեմբերի 1-ը արտադրված ավտոտրանսպորտային միջոցների համար 1.2
բենզինային շարժիչով չեզոքացման համակարգ չունեցող 1986 թվականի հոկտեմբերի 1-ից հետո արտադրված ավտոտրանսպորտային միջոցների համար 1.0
բենզինային շարժիչով երկբաղադրիչ չեզոքացման համակարգ ունեցող ավտոտրանսպորտային միջոցների համար 0.3
բենզինային շարժիչով եռաբաղադրիչ չեզոքացման համակարգ ունեցող ավտոտրանսպորտային միջոցների համար 0.15
դիզելային շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների համար 1.0
գազային շարժիչով մինչև 2000 թվականի հուլիսի 1-ը արտադրված ավտոտրանսպորտային միջոցների համար 0.5
գազային շարժիչով 2000 թվականի հուլիսի 1-ից հետո արտադրված ավտոտրանսպորտային միջոցների համար 0.35.
զ) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և շահագործվող Տ ենթախմբի մեքենաներից (մեխանիզմներից) և լողամիջոցներից վնասակար նյութերի արտանետման դիմաց` ըստ շարժիչի հզորության`
մինչև 50Ձ 10xՁ դրամ
50-80Ձ 20xՁ դրամ
81-100Ձ 30xՁ դրամ
101-150Ձ 40xՁ դրամ
151-200Ձ 50xՁ դրամ
201-250Ձ 60xՁ դրամ
251-300Ձ 70xՁ դրամ
300Ձ-ից ավելի 100xՁ դրամ
որտեղ Ձ-ն հզորությունն է` արտահայտված ձիաուժով.
է) այլ պետություններում հաշվառված Հայաստանի Հանրապետություն մուտք գործող կամ շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց` ըստ դրանց տեսակի և բեռնատարողության`
Ծածկագիրը` ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի Ավտոտրանսպորտային միջոցի նկարագիրը Դրույքաչափը (դրամ)
Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների բանած գազերում վնասակար նյութերի
(ածխածնի օքսիդի, ածխաջրածինների, ծխայնության) պարունակության սահմանային թույլատրելի
նորմաների սահմաններում կատարվող արտանետումների դեպքում նորմաների սահմաններից ավելի` վերոգրյալ նյութերից առնվազն մեկի գծով արտանետումների դեպքում
8703 21-8703 33 մարդատար ավտոմեքենաներ՝ նախատեսված մինչև 10 մարդ (ներառյալ` վարորդը) տեղափոխելու համար 3 750 7 500
8702 մարդատար ավտոմեքենաներ՝ նախատեսված 10 և ավելի մարդ (ներառյալ վարորդը) տեղափոխելու համար, բացառությամբ 8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների 10 000 20 000
8704 21
8704 31 բեռների փոխադրման համար՝ 5 տոննայից ոչ ավելի առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ 5 000 10 000
8704 22
8704 32 բեռների փոխադրման համար՝ 5 տոննայից ավելի, բայց ոչ ավելի, քան 20 տոննա առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ 10 000 20 000
8704 23 բեռների փոխադրման համար` 20 տոննայից ավելի առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ 15 000 30 000:
2. Ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների յուրաքանչյուր տոննայի արտանետման դիմաց վճարի դրույքաչափերն են՝
ա) կախված նյութեր 5 300 դրամ
ազոտ ամոնիակային 5 100 դրամ
թթվածնի կենսաբանական պահանջ 18 400 դրամ
նավթամթերք 204 600 դրամ
պղինձ 1 023 900 դրամ
ցինկ 1 023 900 դրամ
սուլֆատներ 100 դրամ
քլորիդներ 30 դրամ
նիտրիտներ 511 500 դրամ
նիտրատներ 1100 դրամ
ընդհանուր ֆոսֆոր 40 000 դրամ
դետերգենտ (լվացող քիմիական) նյութեր 102 300 դրամ
ծանր մետաղների աղեր 511 500 դրամ
ցիան և ցիանի միացություններ 511 500 դրամ.
բ) սույն մասի «ա» կետում նշված վնասակար նյութերից և միացություններից բացի, վճարի օբյեկտ են հանդիսանում նաև հաշվետու ժամանակաշրջանում ջրային ավազան փաստացի արտանետված մյուս բոլոր այն վնասակար նյութերը և միացությունները, որոնց մասով արտահոսքի փաստացի ծավալները գերազանցում են ջրօգտագործման թույլտվություններով սահմանված կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի ծավալները, կամ բացակայում են արտահոսքի գծով ջրօգտագործման թույլտվությունները կամ ջրօգտագործման թույլտվություններով չեն սահմանված թույլատրելի սահմանային արտահոսքի ծավալներ:
Սույն կետում նշված բոլոր վնասակար նյութերի և միացությունների համար վճարի դրույքաչափը (Դջուր) յուրաքանչյուր տոննայի արտանետման դիմաց հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Դջուր = 10 000 դրամ/ՍԹԿձկն
որտեղ ՍԹԿձկն-ն ձկնատնտեսական նպատակով օգտագործվող ջրում տվյալ նյութի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան է.
գ) Սևանա լճի ջրահավաք ավազան, Հրազդանի կիրճի տարածքում Հրազդան և Գետառ գետեր վնասակար նյութերի և միացությունների արտանետումներ իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց համար (բացառությամբ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների) սույն մասի «ա» կետում նշված և (կամ) «բ» կետի համաձայն հաշվարկվող դրույքաչափերը կրկնապատկվում են: