Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ N MESARMENIA-17/1 ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 դեկտեմբերի 2017 թվականի N 1678-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ N MESARMENIA-17/1 ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել`

1) 2017 թվականի հուլիսի 10-ի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և «Անտիգրադ» գիտարտադրական կենտրոն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կարիքների համար հակակարկտային հրթիռային համակարգերի մատակարարման պետական գնման N MESARMENIA-17/1 պայմանագրի N 2 հավելվածով սահմանված 2-րդ, 3-րդ և 4-րդ չափաբաժիններում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի.

2) միակողմանի լուծել 2017 թվականի հուլիսի 10-ի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և «Անտիգրադ» գիտարտադրական կենտրոն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կարիքների համար հակակարկտային հրթիռային համակարգերի մատակարարման պետական գնման N MESARMENIA-17/1 պայմանագրի N 2 հավելվածով սահմանված 5-րդ չափաբաժինը.

3) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը գնման N MESARMENIA-17/1 պայմանագրի N 2 հավելվածով սահմանված 5-րդ չափաբաժնով նախատեսված ապրանքների գնման գործընթացն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. դեկտեմբերի 22

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 21-ի N 1678-Ա որոշման

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։