Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ N 3422-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

30 նոյեմբերի 2017 թ. N 3422-Ա

ՀՐԱՄԱՆ

ՀՀ ԱՆ «ՍԵՎԱՆԻ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ–002073 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ` ՖԻԶԻՈԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ` ՇՃԱԲԱՆԱԿԱՆ (ՍԵՐՈԼՈԳԻԱԿԱՆ) ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, ՀՀ ԱՆ «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 2017 թվականի նոյեմբերի 20-ի դիմումը.

Հրամայում եմ`

1. Կասեցնել ՀՀ ԱՆ «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի սեպտեմբերի 3-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ–002073 լիցենզիայի գործողությունը` ֆիզիոթերապևտիկ և լաբորատոր ախտորոշիչ` շճաբանական (սերոլոգիական) տեսակների մասով` մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

Լ. Ալթունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։