Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ` Օրենք) 17-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ` Օրենք) 17-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հարկային եկամուտներն են`

ա) ավելացված արժեքի հարկը.

բ) ակցիզային հարկը.

գ) շահութահարկը.

դ) եկամտային հարկը.

ե) բնապահպանական հարկը.

զ) ճանապարհային հարկը.

է) շրջանառության հարկը.

ը) արտոնագրային հարկը.

թ) մաքսատուրքերը.

ժ) բնօգտագործման վճարը.

ժա) սոցիալական վճարը.

ժբ) կենսաթոշակային վճարը.

ժգ) ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) պարտադիր վճարը և օգտագործման պարտադիր վճարը.

ժդ) հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարը.

ժե) դրոշմանիշային վճարները.

ժզ) հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի, ինչպես նաև հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի այլ պահանջների խախտումների համար գանձվող տուգանքներն ու տույժերը, բացառությամբ օրենքով համայնքների բյուջեներ մուտքագրվող հարկերի գծով չվճարման համար գանձվող տուգանքների և տույժերի.

ժէ) օրենքով պետական բյուջեին ամրագրված այլ հարկային եկամուտներ:».

2) 5-րդ մասի «ե» կետի «սեփականության իրավունքից հրաժարում հօգուտ պետության» մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել «հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով» բառերով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։